News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 04
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Intel-ը ներկայացրել է 2019 թվականին ֆինանսական արդյունքները: Ընկերությունը գրանցել է անձնական համակարգիչների բիզնեսի 10 տոկոս աճ եւ ընդհանուր եկամտի 8 տոկոս աճ չորրորդ եռամսյակում: Ընկերության բաժնետոմսերը թանկացել են 5 տոկոսով, գրում է Venture Beat-ը: Ընկերության ղեկավարությունը նշում է առաջընթաց արհեստական ինտելեկտի ոլորտում՝ չնայած AMD-ի եւ Nvidia-ի կողմից մրցակցությանը: Այդ ուղղվածությունը 2019 թվականին ապահովել է 3.8 մլրդ դոլարի չափով եկամուտ Intel-ի համար, հաղորդում է HighTech+-ը:

«2019 թվականը լավագույն տարին էր մեր ընկերության պատմության մեջ,-հայտարարել է պրոցեսորների խոշորագույն արտադրողի եւ դատա-կենտրոնների ղեկավար Բոբ Սվոնը:-2020 թվականին մենք կկրկնենք դա: Մենք հույս ունենք գրանցել եւս մեկ ռեկորդային տարի: Եւ մեր հավակնությունները դեռեւս երբեք այդքան մեծ չեն եղել»:

Սվոնի խոսքով՝ Xeon Scalable պրոցեսորների երկրորդ սերնդի պահանջարկը բավականին մեծ է, քանի որ հաճախորդները դրանցում տեսնում են արհեստական ինտելեկտով դատա-կենտրոնների ստեղծման հիմքը:

Ընկերության ղեկավարը նաեւ լավ հնարավորություններ է տեսնում 5G՝ բջջային կապի հինգերորդ սերնդի տարածման կապակցությամբ:

2020-ին Intel-ը պատրաստվում է ծախսել 17 մլրդ դոլար ներդրման համար եւ ակնկալում է, որ 2020 թվականի վերջում ընկերությունը 72 մլրդ դոլարից կհասնի 73.5 մլրդ դոլարի:

Intel-ի փոխնախագահ Նավին Ռոայի կարծիքով՝ արհեստական ինտելեկտի հեղափոխությունը մարդկության մեջ գլխավոր իրադարձությունն է իր տեսակում: 2019 թվականի ամռանը կայացած համաժողովի ժամանակ նա կանխատեսել էր լուրջ աճ բոլոր ոլորտներում, սակայն, մասնավորապես, շեշտել էր առողջապահությունը, գյուղատնտեսությունն ու տիեզերքի գաղութացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նշվել են նոթբուքի տաքացումից խուսափելու 6 միջոցներ
Առաջին հերթին, պետք է խուսափել սարքի օդափոխության անցքերի արգելափակումից...
Twitter-ն արգելել է ռասայական հիմքով արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունները
«Տվյալ քաղաքականությունը ներառում է արտահայտությունների արգելք, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը կրոնի, կաստայի, տարիքի, հաշմանդամության եւ հիվանդությունների հիմքով...
Մեկնարկում են ԱՏՁՄ հետպատերազմյան ծրագրերը
Ծրագիր 2. ԱՏՁՄ-ն վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական...
Samsung-ը նշել է սմարթֆոնները, որոնք կթարմացնի մինչեւ Android 11
Վերջինը կթարմացվի Galaxy Tab A8 (2019) պլանշետը՝ սեպտեմբերին...
Բիթքոինի գինն ընկել է ավելի քան 3 տոկոսով
Բիթքոինի գինն ընկել է 3.07 տոկոսով` կազմելով 18 819 դոլար...
ԲՏԱ նախարարության ծրագրավորման անվճար դասընթացի 4 մասնակիցներ աշխատանքային պայմանագրեր ստորագրեցին
Նոյեմբերի 30֊ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել ավարտական քննությունը հանձնած 10…
Ամենաշատ