News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 18
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում, որն այսօր տոնում է Հանրապետության ստեղծման 71-րդ տարելիցը, որոտացել է չորս պայթյուն: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, երեք պայթյունը որոտացել է Դիբրուգարխայում եւ մեկը Շարայդե շրջանում (Ասամ նահանգ):

Բոլոր չորս պայթյունները որոտացել են 10 րոպեի ընթացքում առավոտյան 8:15-ից 8:25-ի միջակայքում, ասել է ոստիկանը: Տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ոստիկանի խոսքով՝ տեսախցիկների կադրերում երեւում է՝ ինչպես են մոտոցիկլետով երկու երիտասարդ տղամարդիկ նետում նռնակն ու հեռանում: Եւս երկու պայթյուն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով:

Ենթադրվում է, որ պայթյուններն իրականացրել է «Ասամի ազատագրման միավորված ֆոնդ» (ULFA) արմատական սեպարատիստական խմբավորումը, որը պայքարում է Նահանգը Հնդկաստանից առանձնացնելու եւ անկախ պետություն ստեղծելու համար:

Հնդկաստանի հյուսիս-արեւելքում մի քանի այդօրինակ կազմակերպությունների հետ մեկտեղ ULFA-ն կոչ է արել բոյկոտել Հանրապետության Օրվա տոնախմբությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ