News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

«Հնդկաստանի նշանակալի նվաճումները տարբեր ոլորտներում իրենց անմիջական ներգործությունն ունեն համընդհանուր առաջընթացի վրա։

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Համոզված եմ, որ երկկողմ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահի ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ