News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտացի պատգամավորները խնդրել են կառավարությանը չեղարկել Թուրքիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, հաղորդում է Ahram-ը:

Պատգամավոր Ֆարագ Ամերը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը մեծ վնաս է հասցրել Եգիպտոսի արդյունաբերությանն ու արտադրանքին: «Թուրքերն օգտագործում են համաձայնագիրը տեղական շուկան բազմաթիվ էժանագին եւ անորակ ապրանքներով հեղեղելու համար, որոնք մեծ վնաս են հասցնում տեղական արդյունաբերության համանման ճյուղերին, հատկապես, պողպատե, փայտե, թղթե եւ տեքստիլից պատրաստված իրերի ոլորտին»,-ասել է Ամերը:

Նրա խոսքով՝ արդյունաբերության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը բազմիցս խնդրել է արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը չեղարկել Թուրքիայի հետ համաձայնագիրը, քանի որ այն մեծ վնաս է հասցրել եգիպտական ձեռնարկություններին վերջին երկու տարիների ընթացքում:

Նա նշել է, որ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Եգիպտոսի նկատմամբ վերջին տարիներին պետք է դառնա կառավարության համար եւս մեկ պատճառ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը չեղարկելու համար:

Խորհրդարանական Մոհամեդ Էլ Գուլը նշել է, որ համաձայնագիրը թույլ է տվել թուրքական ապրանքներին դուրս գալ տեղական շուկա առանց մաքսային վճարների եւ հարկերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ