News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առնվազն 12 ցուցարար է զոհվել ուժայինների հետ բախումների ընթացքում Իրաքի Բաղդադում եւ Դի-Քար նահանգում վերջին երկու օրում, ասվում է մարդու իրավունքների հարցերով իրաքյան հանձնաժողովի ֆեյսբուքյան հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր Դի-Քարի Նասիրիա քաղաքի ցույցերում տուժել էր 30 մարդ:

Հանձնաժողովը հայտնել է, որ բախումների ժամանակ ինը ցուցարար զոհվել է Բաղդադում, եւս երեքը՝ Դի-Քարում:

Նշվում է, որ 230 ցուցարարներ եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ ստացել են վիրավորում, որոնցից 118-ը՝ Բաղդադում:

Իրաքում հոկտեմբերից ընթացող բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, կոռուպցիայի եւ գործազրկության դեմ պայքար, կյանքի որակի բարելավում: Բողոքի ակցիաների եւ բախումների հետեւանքով, Իրաքի նախագահ Բարհամ Սալեխի խոսքով, զոհվել է ավելի քան 600 մարդ, տուժել շուրջ 50 հազար մարդ: Դրանք ամենամասշտաբային բողոքի ցույցերն են, որոնք տեղի են ունեցել Իրաքում 2003 թվականին Սադամ Հուսեյնին տապալելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ