News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում լրատվամիջոցի ղեկավար մահացավ բանտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

«Մահացած մարդը Մհեր Եղիազարյանն էր, Haynews.am կայքի սեփականատերը, ով առողջական խնդիրների պատճառով նույնիսկ նախնական կալանքի չպետք է ենթարկվեր: Բայց կալանավորվեց ու իր դեմ իրականացվող ապօրինության դեմ բողոքեց հացադուլի միջոցով, ինչի հետևանքով էլ մահացավ: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «ժողովրդավարական երկրում» լրագրողական գործունեությամբ զբաղվող մարդ մահացավ: Սա աննախադեպ երևույթ է հետխորհրդային Հայաստանի ողջ պատմության համար: «Հեղափոխական» հարահոսի եւ օրեկան ռիթմով մատուցվող սկանդալների պատճառով այս մահը անհրաժեշտ ուշադրության չարժանացավ հանրության կողմից, մինչդեռ այն բացեց Նիկոլ Փաշինյանի ռեժիմի օրոք քաղաքական մահերի արյունոտ հաշվարկը։ Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից։ Տարիներով ԵՄ-ից և այլ միջազգային կազմակերպություններից ֆինանսավորված որևէ իրավապաշտպան ու խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից այդպես էլ որևէ արձագանք չեղավ: Տպավորություն է, որ իշխանություններին հաջողվել է մոռացության տալ Մհեր Եղիազարյանին մահվան դուռը հասցնելու փաստը: Շտապեմ հիասթափեցնել․ անձամբ ես և «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևողականորեն բարձրաձայնելու ենք այս ապօրինության մասին: Մհերի դեպքը չեն մոռացել և չենք մոռանալու»,- նշել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ