News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի վերընտրված ղեկավար Սլավիկ Սալոյանը հույս ունի, որ գոնե այս տարի կլուծվի համայնքի արդեն տարիների պատմություն ունեցող խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախկինում էլ այդ խնդիրը եղել է, սակայն գյուղացիները չեն բարձրաձայնել:

«Համայնքում բարձր լարման պոմպեր ենք դրել, որ հոսանքի խնդիր կար, մենք 2 տարի առաջ սուբսիդիա ստացանք Կառավարության կողմից 7 միլիոն դրամ, հիմա արդեն շինաշխատանքները ավարտվել են, սպասում ենք, որ էլ․ցանցից 10 հազար վոլտը միացնելու թույլատրություն տան: Հենց էդ թույլատրությունը լինի, արդեն ոռոգման ջրի հարցը կլուծվի, ու գյուղացիները արդեն գետից ջուր չեն վերցնի»,-ասաց նա:

Անդրադառնալով խմելու ջրի հարցին, համայնքապետն ասաց՝ նախատեսում են այս տարվա ընթացքում այդ հարցն էլ լուծել:

«Ասել են մոտ 9 միլիոն է կազմում ամբողջը, ասել են հրատապ ծրագրով հարցն առաջ կտանեն: 9 միլիոնի 40 տոկոսը համայնքապետարանն է ներդնելու, մարզպետարանից ասել են, որ հրատապ ծրագրով հարցը կլուծեն»,-ասաց նա:

Համայնքապետի խոսքով` եթե ոռոգման եւ խմելաջրի հարցը լուծվի, արտագաղթն էլ կքչանա համայնքում. «Երեւի վատ ապրելակերպից է, որ արտագաղթում են մարդիկ: Ցանկանում են լավ ապրել, կամ իրենց հարազատների, բարեկամների տուն են գնում»:

Նշենք, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Թլիկը 1993 թվականից խմելու ջուր չունի, այն գնում են Թալինից գյուղ եկող ջրատար մեքենայից՝ 40 լիտրն արժե 350 դրամ, իսկ կենցաղի եւ անասունների համար թլիկցիները ջուրը վերցնում են Ախուրյան գետից պոմպի միջոցով, բայց դրա համար կրկին վճարում են:

Տպել
Ամենաշատ