News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թավշյա հեղափոխության օրերին, քայլերթերից մեկի ժամանակ բարձրախոսների խնդիր էր առաջացել. մարտկոցներն էին վերջացել։Մինչև կգնայի նոր մարտկոցներ գնելու, Նիկոլ Փաշինյանն ինձ փոխանցեց 10 հազար դրամ, որպեսզի գնենք և ունենանք հնարավորինս շատ մարտկոցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

«Մի «կոմպրոմատ» էլ ինձնից...

Հրայր Թովմասյանի դեմ նեկայացրած ահավո՜ր կոմպրոմատներից հետո, որոշեցի 《ինքնաբացահայտվել》։)))

Քանի որ, այսօր պարզ դարձավ, թե վարչապետ Փաշինյանի համար կոմպրոմատներ ունենալու չափանիշներն ինչպիսին են լինում, ուստի որոշեցի մի դրվագ պատմել՝ իմ և Նիկոլ Փաշինյանի շփումներից, որը ըստ վարչապետի մտածողության, գուցե և մի օր 《լուրջ կոմպրոմատ》 համարվի։ )))

Թավշյա հեղափոխության օրերին, քայլերթերից մեկի ժամանակ բարձրախոսների խնդիր էր առաջացել. մարտկոցներն էին վերջացել։
Մինչև կգնայի նոր մարտկոցներ գնելու, Նիկոլ Փաշինյանն ինձ փոխանցեց 10 հազար դրամ, որպեսզի գնենք և ունենանք հնարավորինս շատ մարտկոցներ։

Հիմա ասածս ո՞րն է։

Կարո՞ղ է մի օր մեղադրվեմ գումարով Թավշյա հեղափոխությանը մասնակցելու մեջ։)))

Տենդեցները դրան են տանում... ))))

Հ.Գ.1 Չնայած, եթե հետևենք Հրայր Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ ինքն է այդ մարտկոցների համար նախատեսված գումարով շողոքորթել ինձ, որպեսզի պայքարեմ մինչև Թավշյա հեղափոխությունը հաղթանակի։ )))

Հ.Գ.2 Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ, քաղաքական որևէ նպատակահարմարությունից ելնելով, Ն. Փաշինյանը կարող է հայտարարել, որ, երբ ինքն ընդամենը մի քանի տասնյակ մարդկանցով մոտենում էր Երևանի մատույցներին և ես նախաձեռնել էի ակցիա՝ ի աջակցություն վերջինիս շարժմանը ( ի դեպ մենք իրենցից առնվազն եռակի անգամ շատ էինք), դա պայմանավորված էր միայն նրանով, որ ես ցանկանում էի շողոքորթել ապագա վարչապետին։ ))))»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ