News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր փաստաբանները «կտոր-կտոր են արել» դեմոկրատների փաստաթղթերը, որոնցում գրված էր նրան ինչիփմենթրի հոդվածներով դատապարտելու եւ պաշտոնից հեռացնելու պահանջը, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Մեկ օր անց, երբ Թրամփի փաստաբանները սկսել են ներկայացնել փաստարկներ Սենատում դատավարության ընթացքում՝ ի աջակցություն նախագահի, Թրամփը գրել է Թվիթերում. «Կեղծված իմփիչմենթ. դա խոշորամասշտաբ միջամտություն է ընտրությունների ընթացքին, որի նմանը չի եղել պատմության մեջ»:

Նա անվանել է դեմոկրատների գլխավոր մեղադրողին՝ կոնգրեսական Ադամ Շիֆին, «կոռումպացված քաղաքական գործիչ եւ, ամենայն հավանականությամբ, շատ հիվանդ մարդ»: «Նա դեռեւս չի վճարել այն բանի համար, թե ինչ է արել մեր երկրի հետ»,-հավելել է Թրամփը:

Թրամփի գործով լսումները կվերսկսվեն երկուշաբթի, երբ նրա փաստաբանները շարունակեն համոզել սենատորներին, որ նախագահը անօրինական ոչինչ չի արել, երբ անցած տարվա հուլիսին խնդրել է ուկրաինական իշխանություններին սկսել հետաքննությունը 2020 թվականի ընտրություններում գլխավոր հակառակորդներից մեկի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ:

Թրամփին մեղադրում են լիազորությունները չարաշահելու եւ Ուկրաինայի հետ կապված իր գործողությունները հետաքննելու Կոնգրեսի ջանքերին խաչընդոտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ