News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին, ժամը 19:37-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների 3-րդ թաղամասում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 20:02-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:03-ին, մարվել՝ 21:13-ին:

Տան ձեղնահարկում ամբողջությամբ այրվել է երեք սենյակ՝ գույքով (մոտ 100 քմ):

Տպել
Ամենաշատ