News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Չինաստանի Պետական խորհուրդը հայտարարել է, որ Լուսնային օրացույցով Նոր տարվան (Չունցզե, Գարնան տոն) նվիրված տոնական արձակուրդները ամբողջ երկրում երկարացվում են մինչեւ փետրվարի 2-ը: Պատճառը 2019-nCoV կորոնավիրուսի հետեւանքով առաջացած թոքաբորբի համաճարակն է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանի կրթության նախարարությունն ավելի ուշ նույնպես կհայտարարի դպրոցական արձակուրդների ավարտի օրը:

Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման պատճառով դպրոցական արձակուրդներն արդեն երկարացվել էին Հուբեյ, Սիչուան, Շանդուն նահանգներում, ինչպես նաեւ Պեկինում եւ Շանհայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել