News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը հրաժարական ներկայացնելու խնդրանքով դիմել է բոլոր նախարարներին՝ կառավարությունում վերադասավորումներ կատարելու համար այն բանից հետո, երբ հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու մասին: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է La Razon բոլիվիական պարբերականը:

«Սահմանադրական նախագահ Ժանին Անյեսը ընդունելի է համարում գործադիր իշխանության աշխատանքային թիմում վերադասավորումները թեկնածուների գրանցման նախաշեմին, որոնք մայիսի 3-ին մասնակցելու են ազատ, անաչառ եւ թափանցիկ ընտրություններին: Այս կապակցությամբ նա որոշել է անցումային ժողովրդավարական կառավարության նոր փուլից առաջ բոլոր նախարարներին խնդրել հրաժարական ներկայացնել»,- նշված է հայտարարության մեջ:

Անյեսը խոստացել է կառավարության նոր կազմը հայտարարել ամենակարճ ժամկետում:

Հունվարի 24-ին Անյեսը հայտարարել էր, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին, որը նախատեսված է մայիսի 3-ին: Նա ավելի վաղ ասել էր, որ թեկնածու չի լինելու: Անյեսի առաջադրվելու մասին հայտարարվելուց հետո Բոլիվիայի կապի նախարար Ռոքսանա Լիսարագան հրաժարական էր ներկայացրել՝ քննադատելով նախագահի պաշտոնակատարի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ