News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀՀ առողջապահության   նախարրա Արսեն Թորոսյանը ծննդատները փակելու իր գաղտնի որոշումը գցում է մարզպետների վրա: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, հավիրված մամուլի ասուլիսին ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նամակով պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին եւ ասել, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ծննդատներ փակելու գործընթացը չի կարող իրականացվել, քանի որ մարզերի բժշկական կառույցների հիմնադիրները մարզպետարաններն են: Այսինքն պարոն Թորոսյանը բաց տեքստով հայտարարում է, որ փակման գործընթացն իրեն չի վերաբերում, դա վերաբերում է մարզպետարաններին, համայնքի ղեկավարներին: Էդ դեպքում ` ուզում եմ հասկանալ` պարոն Թորոսյանը ինչ սկզբունքով է  հայտարարում, որ փակվելու են, եւ ուզում եմ հասկանալ այս պատասխանին ինչ արձագանք կտան մարզպետները: Նաեւ ասվում է, որ այդ բժշկական կենտրոնների ծախսերը պետք է հոգան մարզպետարանները, քանի որ նրանք են հիմնադիրները: Հիմա ես ուզում եմ` դուք կենտրոնանաք` հարգելի պարոն Թորոսյան, այս հարցն ով է լուծելու` մարզպետարանները, թե` առողջապահության  նախարարությունը»,- ասաց նա:

ՀԿ նախագահի խոսքով` եթե մարզպետարաններն են այս հարցը լուծելու, ապա ինքը կարծում է, որ մարզպետներն ավելի կոմպետենտ եւ մտահոգ կգտնվեն իրենց բնակիչների համար, եւ ամեն ինչ կանեն, որ այդ կենտրոնները կաշխատեն:

«Պարզվում է, որ այսօր Արսեն Թորոսյանը իր գաղտնի որոշումը, կոպիտ ասեմ, ժողովրդի լեզվով, գցում է մարզպետների վրա եւ այստեղ կոչ եմ անում մարպետներին, որ զբաղվեն իրենց  համայնքների բժշկակական կենտրոններով եւ ապացուցեն, որ իրենք ավելի պետականամետ են, քան առողջապահության  նախարարը»,- հավելեց նա:

Նունե Ավանսեյանը նաեւ անդրադարձավ վարչապետի  զարմանքին, որ ասել էր, թե զարմացել է, որ բժիշկները  սպիտակ խալաթներով դուրս են եկել բողոքի ակցիայի, այնուհետեւ նույն խալաթներով վերադարձել աշխատանքի:

«Իսկ երբ որ անում էիք հեղափոխություն 2018 թվականին ու ամբողջ բժշկական համակարգը կանգնած էր ձեր առաջ սպիտակ խալաթներով, թողնելով հիվանդանոցներում, հիվանդասենյակներում, եւ ձեր հետ դըմփ-դըմփ հու էին գոռում, ինչի էդ ժամանակ կոչ չէիք անում, որ գնացեք, աշխատեք: Պետականամետությունը հիմա եք որոշել: Ամենասարսափելին բնակիչների վիճակն էր, որ բոլորը փնտրում էին մի հույս, որ Աչաջրի ծննդատունը չփակվի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ