News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են, որ մթնոլորտային օդում պարունակվող նանոմասնիկների մեծ մասը, որոնք մասնակցում են ամպերի ձեւավորմանը եւ պոտենցիալ վտանգավոր ասթմա առաջացնում մարդկանց մոտ, իրականում սնկային սպորներ են, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Science Alert-ին:

2016 թվականին հետազոտողները Օկլահոմայում մեկ ամսվա ընթացքում նմուշներ են վերցրել սարքից, որը որսում է 20-60 նանոմետր տրամագծով մասնիկներ, ապա դրանք տեղադրում է բարակ պլատինե թելի վրա: Մոլեկուլների գոլորշիացումից հետո բարձր թույլտվությամբ զանգվածային սպեկտրաչափը վերլուծել է ստացված գազերը եւ հաստատել դրանց քիմիական կազմը:

Գիտնականների խոսքով՝ օդի մեջ հայտնված սպորները կլանում են ջուրը, ուռչում եւ պայթում՝ վերածվելով 30 նանոմետր տրամագծով մասնիկների: Այդ մասնիկները կարող են ավելի խորը թափանցել թոքերի մեջ: Սպորների մասնիկների հնարավոր ալերգությունը բացատրում է, թե ինչու են որոշ մարդկանց մոտ անձրեւների ժամանակ ասթմայի նոպաներ սկսվում:

Նանոմասնիկները կարող են միջուկային դեր ունենալ, որոնց միանում են ջրի մոլեկուլները: Այդպիսով ձեւավորվում են սառցե բյուրեղներ, որոնք, իրենց հերթին, ամպեր են ձեւավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ