News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 28
USD
478.6
EUR
528.57
RUB
7.09
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը


Այս ամբողջ պատմությանն իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված վերջին զարգացումներին:

«Բայց այդ երեքից երկուսը այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլեւ գործող իշխանության եւ իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետեւ իրենց հետ կապված հարցեր կան: Երբ հարց է եղել, ես ասել եմ՝ չպատասխանված հարցեր չպետք է լինեն, պետք է քննվեն՝ ով ուզում է լինի: Այդ մարդիկ կոռուպցիոն հետաքննությունների մեջ են եւ այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն եւ դիմում են: Այն ամենի մասին, որ ես Կապանում խոսում էի ակնարկներով, այսօր բացահայտ արտահայտվեց եւ ապացուցվեց»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իր գնահատմամբ, կեղծիքներով ՍԴ նախագահ դարձած մարդը իրավունք չունի ՍԴ նախագահ լինել եւ ընդհանրապես ՍԴ-ում լինել. «Կեղծիքով ընտրված չի կարող լինել ՍԴ նախագահ կամ անդամ, ինչպես նաեւ չի կարող լինել վարչապետ, պատգամավոր, նախագահ: Վերջին 7-8 ամսվա մեջ իմ մեջ այս բանավեճն է տեղի ունեցել ամեն օր: Ես ուրախ եմ, որ ես այդ բանավեճի մեջ գնացել եմ այս ճանապարհով, որ չեմ գնացել կուլիսային համաձայնությունների ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը շարունակում է հրապարակել «ԱՅՈ»-ի բուկլետը. Այս անգամ արդեն բովանդակային մասը (ֆոտո)
Վարչապետը նաեւ ներկայացրել է բուկլետի բովանդակությունը...
«Ժողովուրդ». Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի
Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2008-ին քաղաքապետ Զախարյանի ապօրինի որոշմամբ...
158,000 դոլար. անտրամաբանական պարգեւավճարներ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում. Yerkir.am
Կայքը գրում է, որ նշյալ ժամանակահատվածում ՀՀ կառավարությանը ենթակա մեկ այլ հիմնարկի...
«Ժողովուրդ». Կաշառքի մեջ մեղադրվող դատարանի նախկին նախագահն ու «Կրակեմ Հրաչի» որդին. նոր զարգացումներ Ուզունյանի գործով
ՀՔԾ-ն դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել...
«Իրավունք». Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին
Մեր տեղեկություններով մոտ 20.հազար ամերիկյան դոլար փոխանցել է գործարար...
«Իրատես». Փաշինյանը «հանելուկը». ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը
Այդ դղյակը կառուցելու ժամանակ Իշխան Զաքարյանը չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու...
Ամենաշատ