News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները հրապարակել են իրենց փորձագիտական գնահատականները Չինաստանից տարածվող 2019-nCoV կորոնավիրուսի տարածման վտանգավորության մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով medRxiv.org-ին։

Բժշկական ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի եւ վիճակագրության Լանքասթերի համալսարանի, Գլազգոյի համալսարանի բժշկական հետազոտությունների խորհրդի (Մեծ Բրիտանիա) կենտրոնի եւ Ֆլորիդայի նահանգի Կենսաբանության ու նոր ախտածինների համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները հրապարակել են իրենց գնահատականները նոր 2019-nCoV կորոնավիրուսի մասին։

Գիտնականների գնահատականներով՝ վարակի բազային վերարտադրողական հաճախականությունը՝ երկրորդային վարակների միջին թիվը, կազմում է 3,6-4.0։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ցուցանիշը գնահատել է 1,4-2,5-ի մակարդակի։

Համեմատության համար. գրիպի բազային վերարտադրողական հաճախականությունը կազմում է 2-3, 2000-ական թվականների ատիպիկ թոքաբորբի համար՝ մոտ 3։ Համենայնդեպս, մահացության նման բարձր մակարդակի պարագայում, որը գրանցվել է նոր կորոնավիրուսի համար, սա տագնապալի է հնչում։

Հեղինակների ներկայացրած մոդելը կանխատեսում էր, որ մինչեւ հունվարի 21-ը միայն Ուհանում պետք է վարակված լիներ 11 341 մարդ։ Իսկ դա նշանակում է, որ հիվանդության հայտնաբերման մակարդակն այժմ կազմում է հիվանդացածների թվի ընդամենը 5,1 տոկոսը։ Եթե հակահամաճարակային միջոցները մնան այնպիսին, ինչպես այժմ, 14 օրվա ընթացքում՝ մինչեւ 2020 թվականի փետրվարի 4-ը, Ուհանում վարակվածների թիվը կարող է գերազանցել 190 հազարը, վարակի խոշոր բռնկումներ տեղի կունենան Շանհայում, Պեկինում, Գուանչժոուում, Չունցինում եւ Չենդուում։ Ռիսկի գոտում են Թաիլանդը, Ճապոնիան, Թայվանը, Հոնկոնգը եւ Հարավային Կորեան։

Գիտնականները կարծում են, որ վարակի փոխանցման դեպքերի 75 տոկոսը կարող է կանխվել վերահսկողական միջոցների օգնությամբ։ Սակայն նրանք թերահավատորեն են վերաբերվում Ուհանը մեկուսացնելու գաղափարին։ Նրանց գնահատմամբ՝ Ուհանում կարանտին մտցնելը Չինաստանի մյուս շրջաններում հիվանդացողների թիվը կնվազեցնի  24,9 տոկոսով։

Հեղինակներն անմիջապես նշում են այն փաստը, որ իրենց եզրակացությունները նախնական են եւ, ամենայն հավանականությամբ՝ բարձրացված, քանի որ «հենվում են մոդելի հիմքում ընկած ենթադրությունների վրա»։

Ավելի ուշ, հոդվածի հեղինակներից Ջոնաթան Ռիդն իր Թվիթերում գրել էր, որ նոր կորոնավիրուսի բազային վերարտադրողական հաճախականության իրական մեծությունները , հավանաբար, ընկած են 2,4-2,6-ի սահմաններում, ինչը համընկնում է ԱՀԿ գնահատման վերին շեմին։

Ճշտված տվյալները կլինեն համաճարակի իրական տարածման մասին տեղեկատվությունից ելնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ