News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Այս մասին հրամանագիրը այսօր հրապարակվել է նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,-ասված է նախագահի հրամանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ