News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ քննադատում է, թե մենք փոխզիջումների ենք գնացել, բա այդ ի՞նչ լուծում է առանց փոխզիջումների լինելու, որ Ադրբեջանի ժողովրդին էլ ձեռնտու լինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Վարչապետը փաստեր է ներկայացնում ղարաբաղյան հիմնահարցի ու բանակցությունների փաստաթղթի վերաբերյալ ու հղում է անում մամուլին. 2 տարի ինքն է բանակցում, բայց հղում է անում մամուլին։ Ինքը փուռն է տալիս Արցախի ընտրություններում Արցախի նախագահի թեկնածուներին, դեմ ա տալիս, ասում է՝ ձեր կարծիքն ասեք։ Ես իրեն հիմա չելենջ եմ անում՝ բա քո կարծիքը ո՞րն ա Ղարաբաղի հարցում։ Ընկեր ջան, հիմնական բանակցողը դու ես, ո՞րն է քո կարծիքը, 2 ազատ օր ունես»,- ասաց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե արցախյան հարցի շուրջ ՀՀ վարչապետն ինչպի՞սի դիրքորոշում ունի.

«Մեկ ասում է՝ հրապարակն է որոշելու, հետո ասի՝ Արցախը վերադառնալու է է բանակցությունների սեղան ու դրա մասին ընդհանրապես չխոսի, ասի՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո գնա ասի՝ պետք է լինի լուծում, որը ձեռնտու է նաեւ Ադրբեջանի ժողովրդին։ Մեզ քննադատում է, թե մենք փոխզիջումների ենք գնում, բա այդ ի՞նչ լուծում է առանց փոխզիջումների լինելու, որ Ադրբեջանի ժողովրդին էլ ձեռնտու լինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ