News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան մտադիր է 2035 թվականին դառնալ ածխածնային չեզոք երկիր: Այս մասին Տրոմսյոյում «Արկտիկական սահմաններ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի զարգացման եւ արտաքին առեւտրի հարցերով նախարար Վիլլե Սկինարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր նպատակն է 2035 թվականին դառնալ ածխածնային չեզոք երկիր, դա հնարավոր է անել մարդկանց եւ արդյունաբերության հետ, մենք վստահ ենք, որ կկարողանանք հասնել դրան եւ կատարել մեր խոստումը: Մեզ համար կարեւոր են կլիմայի փոփոխության հարցերը, զարգացման կայունությունը, միջազգային համագործակցության հարթակի պահպանումը»,- ասել է նախարարը:

Նա նշել է համաշխարհային հարթակում Արկտիկայի դերի մեծացումը:

«Ֆինլանդիան կարող է շատ բան առաջարկել նոու-հաու տեխնոլոգիաների տեսանկյունից, Լապլանդիան (Ֆինլանդիայի նահանգ) ցանկանում է դառնալ ածխածնային չեզոք 2030 թվականին, մենք ցանկանում ենք օրինակ դառնալ այլ երկրների համար ցածր ածխածնային տնտեսության մեջ ներդրումների հարցում»,- ասել է Սկինարին:

Նա հավելել է, որ իր կարծիքով կլիմայի փոփոխությունը նշանակում է նաեւ բիզնեսի համար հնարավորությունների աճ, սակայն անհրաժեշտ է լուրջ բնապահպանական օրենսդրություն, որպեսզի ընկերություններն իրականացնեն իրենց պարտավորությունները կորպորատիվ պատասխանատվության ոլորտում:

«Ֆիննական ձեռնարկությունների 85%-ը կարծում է, որ կլիմայի փոփոխությունը կազդի իրենց աշխատանքի վրա եւ՛ այսօր, եւ՛ ապագայում»,- նշել է Ֆինլանդիայի զարգացման եւ արտաքին առեւտրի հարցերով նախարարը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ