News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների հետ հունվարի 23-ին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Հրազդանի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «B8» գրառմամբ սուբուտեքսի երեք ամբողջական դեղահաբ եւ կտոր։ Բերման ենթարկվածի մոտ նաեւ դանակ ու ներարկիչ կար։ Տղամարդը ձերբակալվեց։ Հայտնաբերվածն առգրավվեց։ Նշանակվեցին փորձաքննություններ։

Հետախուզական միջոցառումները նոր թափ առան։ Երկօրյա միջոցառումների արդյունքում ոստիկանների տեսադաշտում հայտնվեց այն անձը, որը ձերբակալվածին սուբուտեքս էր իրացրել։ Երեւանի բնակիչ, 46-ամյա տղամարդը եւս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկեցին նրա մեքենան՝ հայտնաբերելով տարբեր քաշերով մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ օգտագործված ներարկիչներ, որոնք եւս ուղարկվեցին փորձաքննության։

Հաջորդ օրը՝ հունվարի 26-ին, 46-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել
Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդն իր տնից Ապարանի ոստիկաններին ներկայացրեց դարձյալ մարիխուանայի նմանվող զանգված՝ այս...
Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. Volkswagen Touareg-ը կողաշրջվել է. կան վիրավորներ
4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն…
Փետրվարի 14-ին նախկինում կատարված գրպանահատության դեպք է բացահայտվել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին...
Ընկերոջը թմրանյութ էր հյուրասիրել․ Մուշի ոստիկանների բացահայտումը
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 7-ի երեկոյան ոստիկանները նշված փողոցից կասկածվողին…
16-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել. Նրա մոտ երկու կռփազենք է հայտնաբերվել
Բերման էր ենթարկվել սառը զենք կրելու կասկածանքով․ ոստիկանության բացահայտումը…
Երեւանի Դուրյան թաղամասի 45 շենքում եւ Ռուբինյանց փողոցի 1 շենքում կանանց դիեր են հայտնաբերվել
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի անկողնում հայտնաբերել Սուսաննա Ս.-ի (ծնված 1953 թ.) դին…
Ֆոտոռեպորտաժներ