News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պաղեստինի վարչապետ Մոհամեդ Շթայեն միջազգային հանրությանը կոչ է արել բոյկոտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «խաղաղ պլանը»,, տեղեկացնում է AFP-ն։

«Դա իմփիչմենթից Թրամփի եւ բանտից (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի պաշտպանության  պլան է։ Դա մերձավորարեւելյան խաղաղ պլան չէ»,- ասել է Շթայեն կառավարության նիստի ժամանակ։ «Այդ պլանն Իսրայելին ինքնիշխանություն է տալիս պաղեստինյան տարածքի հանդեպ»,- ասել է նա։

Ակնկալվում է, որ Թրամփը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման պլանը կներկայացնի Վաշինգտոնում Նեթանյահուի ու նրա քաղաքական մրցակից Բենի Գանցի հետ հանդիպումից հետո։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հրաժարվել այդ պլանին աջակցելուց, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին»,- ասել է Շթայեն՝ ավելացնելով, որ «պաղեստինցի ժողովրդի իրավունքները չեն վաճառվում»։

Պաղեստինցիները չեն հրավիրվել Վաշինգտոն։ Պաղեստինը խզել է բոլոր կապերը Թրամփի վարչակազմի հետ նրա իսրայելամետ դիրքորոշման պատճառով։

Ակնկալվում է, որ Թրամփի պլանը Միացյալ Նահանգների երբեւէ առաջարկած պլաններից ամենանպաստավորը կլինի Իսրայելի համար։

Շթայեն տեղեկացրել է, որ նախագահ Մահմուդ Աբասը կհրավիրի պաղեստինյան ղեկավարության հանդիպում՝ քննարկելու  պլանին արձագանքելու լավագույն միջոցները։

Երկուշաբթի Գազայում մի քանի հարյուր պաղեստինցի բողոքի էր դուրս եկել ընդդեմ Թրամփի պլանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ