News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Նախորդ իշխանությունների կողմից հալածված բազաթիվ մարդիկ, որոնք այս պահին որպես քաղաքական հալածյալներ ապաստան են ստացել եվրոպական պետություններում, ինձ պարբերաբար հորդորում են վարվել իրենց նման, քանի որ ունեմ դրա համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Պարոն նախագահ

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դուք պետք է հետեւեք Սահմանադրության պահպանմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում երեք անգամ խախտեց Սահմանադրության 66-րդ հոդվածը` անմեղության կանխավարկածը: Յուրաքանչյուր անգամ վարչապետ Փաշինյանը խախտեց այն է°լ ավելի կոպտորեն: Մասնավորապես, եթե առաջին խախտման ժամանակ ինձ հռչակեց պաշտոնեական կեղծիք կատարող, ապա երկրորդ անգամ դրան միացրեց ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու մեղքը, իսկ վերջում հայտարարեց, որ իմ կողմից կատարված հանցանքն այլեւս դուրս է անմեղության կանխավարկածով պաշտպանվելու Սահմանադրական երաշխիքից ու այլեւս փաստ է։

Ենթադրելով, որ զբաղվածության հետեւանքով չեք հասցրել ծանոթանալ երկրի աննախադեպ քրեական գործի ընթացքին եւ թե ինչի մասին է խոսքը, կարճ կներկայացնեմ ստորեւ:

Այսպես, ինձ Հատուկ քննչական ծառայությունում (այսուհետ՝ ՀՔԾ) նախ որպես կասկածյալ ապօրինի ձերբակալեցին (ապօրինությունը հաստատվել է դատական ակտով) քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, ըստ որի` իբր ես թույլ եմ տվել պաշտոնեական կեղծիք, այնուհետեւ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեղադրանք առաջադրեցին նույն օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իբր ես օժանդակել եմ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Այդ անհեթեթ մեղադրանքով ինձ ապօրինի կալանավորեցին (ապօրինությունը կրկին հաստատվել է դատական ակտով), որի հետեւանքով ես 22 անցկացրեցի բանտում՝ ստանալով քաղաքական բանտարկյալի կարգավիճակ:

Հետո, երբ քաղաքական իշխանությունն արդեն նույնիսկ միջազգային գործընկերների մոտ խայտառակվեց, քաղաքական որոշմամբ ինձ ազատ արձակեցին: Դրան հաջորդեց ՀՔԾ-ի կողմից քրեական գործի նախաքննության ավարտ հայտարարելը եւ գործը մեղադրական եզրակացության հաստատման համար հսկող դատախազին ուղարկելը: Մի քանի օր անց գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ՀՔԾ-ում թերի է քննվել գործը, որ ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն իմ կողմից հանցավոր արարք կատարելու մասին, եւ գործը վերադարձրեց ՀՔԾ՝ նոր քննություն անցկացնելու պահանջով:

Այսինքն, գլխավոր դատախազությունն իր հսկողության սահմաններում ստուգեց եւ փաստեց, որ նույնիսկ նախաքննության ընթացքում իմ մեղքը չի ապացուցվում:

Իսկ իրականում քրեական գործի նյութերը վկայում են, որ հանցադեպն է բացակայում:

Այս ամենի լույսի ներքո` ՀՀ վարչապետ Փաշինյանն իր կապանյան ասուլիսում, հունվարի 25-ին եւ հաջորդող չորս օրերին, այնուհետեւ ֆեյսբուքյան գրառմամբ, որից հետո էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, իրեն իրավունք վերապահեց ինձ հռչակել մեղավոր, ավելին՝ նույնիսկ արդեն ես հայտարարվեցի դատապարտված անձ, քանի որ, ըստ վարչապետ Փաշինյանի, այլեւս անմեղության կանխավարկածն այս գործում անելիք չունի եւ, կրկին ըստ վարչապետի, այլեւս փաստ է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ վարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ ու դատապարտվեմ ազատազրկման: Մենք վաղուց ենք համոզվել, որ վարչապետ Փաշինյանի այսօրինակ հայտարարություններին անմիջապես հաջորդում են իրավապահների ակտիվ գործողությունները, եւ ես վստահ եմ, որ շուտով ինձ կրկին ապօրինի կկալանավորեն:

Պարոն նախագահ,

վստահեցնում եմ, որ հանուն իմ պետության ապագայի` ես պատրաստ եմ կրկին բանտարկվել ու զրկանքներ կրել: Վստահեցնում եմ, որ դրան պատրաստ են նաեւ ընտանիքս, հարազատներս ու ընկերներս: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ հնարավոր ապօրինի բանտարկությունն ամենափոքր խնդիրն է այս ամենում:

Մենք արդեն գրեթե կորցրել ենք իրավական պետությունը, իսկ Դուք, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ժամանակն է` ձեռնարկեք Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունները, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել մեր պետության հեղինակությունը միջազգային հանրության շրջանում:

Ձեր կողմից սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն:

Հ․Գ․ նախորդ իշխանությունների կողմից հալածված բազաթիվ մարդիկ, որոնք այս պահին որպես քաղաքական հալածյալներ ապաստան են ստացել եվրոպական պետություններում, ինձ պարբերաբար հորդորում են վարվել իրենց նման, քանի որ ունեմ դրա համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Բայց ինձ ճանաչողները գիտեն, որ իմ տեսակն ուրիշ է. ես մնալու եմ ու պայքարելու եմ` մինչեւ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգնումը:

ՀՀ քաղաքացի Արսեն Բաբայան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ դատական համակարգում էլիտայի փոփոխությունը տեղավորվում է ցանկացած հեղափոխության տրամաբանության եւ իմաստի մեջ. փորձագետ
«Գործադիր, օրենսդիր ու տեղական իշխանություններում էլիտայի փոփոխությունից հետո եկել է դատարանների հերթը...
Բավական է աճպարարություն անել․ Գևորգ Պետրոսյանը՝ իշխանություններին
Իհարկե ատելությունն ինքը լավ բան չի․․․
Հակասահմանադրական պրոցեսին ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ․ Լեւոն Քոչարյանը՝ հանրաքվեի մասին
Իրենք շատ բան են ասում, փորձում են ամեն կերպ արդարացնել, իրավական հիմք տալ այս ապօրինի գործողություններին․․․
«Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու
Միեւնույն ժամանակ ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում...
Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ...
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը
Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել...
Ֆոտոռեպորտաժներ