News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին իր այն ժամանակվա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին ասել է, թե ուզում է սառեցնել Կիեւին օգնությունը, մինչեւ ուկրաինական պաշտոնյաները օգնեն դեմոկրատների, այդ թվում նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հանդեպ հետաքննությունների հարցում, հայտնում է The New York Times-ը։

Թրամփի հայտարարության մասին ասվում է Բոլթոնի չհրապարակված ձեռագրում, հայտնում է թերթը։ Նոր տվյալները կարող են ուժեղացնել հանրապետականների վրա ճնշումը, որպեսզի Բոլթոնին որպես վկա կանչեն Սենատում Թրամփի իմփիչմենթի գործընթացին։

Հոդվածը, որում թերթը հղում է կատարում ոչ թե ձեռագրին, այլ մի քանի մարդկանց, որոնք հայտնել են Բոլթոնի պատմածը, կարող է խափանել Թրամփի պաշտպանության մասերից մեկը՝ այն փաստարկը, որ Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի հանդեպ հետաքննություն սկսելու Թրամփի խնդրանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «ծառայություն ծառայության դիմաց» չի ենթադրել, հայտնում է Reuters-ը։

Բայդենը ԱՄՆ նախագահի նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելիք ամենահավանական թեկնածուն է։ Նրա որդին աշխատել է ուկրաինական էներգետիկ ընկերությունում, երբ Բայդենը փոխնախագահ է եղել։

Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերը ենթադրել է, որ The New York Times-ի հոդվածը համապատասխանում է իրականությանը, եւ հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ինքը Բոլթոնի գրքի ձեռագիրը հանձնել է Ազգային անվտանգության խորհրդին, որպեսզի ստանդարտ կերպով ստուգեն, թե արդյոք չի՞ պարունակում այն գաղտնի տեղեկատվություն։

«Ցավոք, The New York Times-ի այսօրվա հոդվածից ակնհայտ է, որ նախնական գնահատման գործընթացը խեղաթյուրվել է, եւ որ տեղեկատվությունը, բացի գնահատմանը պատշաճ կերպով մասնակցած մարդկանցից, այլ մարդկանց է փոխանցվել»,- ասել է Կուպերը։

Թրամփը հերքում է իր կողմից ցանկացած խախտում եւ իմփիչմենթի գործընթացը «սուտ» է անվանում։

«Ես երբեք Ջոն Բոլթոնին չեմ ասել, որ Ուկրաինային օգնությունը կապված է դեմոկրատների, ներառյալ Բայդենի հանդեպ հետաքննությունների հետ»,- Twitter-ում գրել է Թրամփը։

«Իրականում նա երբեք դրանից չի բողոքել իր ծայրահեղ հրապարակային ազատման ժամանակ։ Եթե Ջոն Բոլթոնն ասել է դա, ապա միայն, որ գիրքը վաճառի»,- հավելել է նա։

Սպիտակ տունը, որը հանրապետականների առաջնորդների հետ միասին դիմադրում է Սենատ վկաներ կանչելու գործընթացին, դեռեւս չի պատասխանել The New York Times-ի տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, չի պատասխանել նաեւ Ջեյ Սեքուլոուն, որն օգնում է ղեկավարել Թրամփի պաշտպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ