News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անթրոպոլոգիայի եւ պատմության մեքսիկական ազգային ինստիտուտի (INAH) գիտնականները Մեխիկոյի պատմական մասում շոգեբաղնիք եւ մինչիսպանական ժամանակաշրջանի տեղի հնդկացիների կենցաղի այլ հնագիտական վկայություններ են հայտնաբերել, հայտնում է Naked-Science-ը։

ХIV դարում ժամանակակից Մեքսիկայի տեղում բարձրացել է Տենոչտիտլան քաղաք-պետությունը՝ ացտեկների կայսրության ապագա մայրաքաղաքը, որը տեղադրված է աղի լճում կղզու վրա։ Հետազոտողների խոսքերով՝ այս բացահայտումը թույլ է տալիս հաստատել Տենոչտիտլանի՝ Տեմազկալտիտլանի ամենահին թաղամասի գտնվելու վայրը։ Այստեղ տեղակայված են եղել շատ սրբավայրեր եւ այն ժամանակվա քաղաքաբնակների համար մշակութային օբյեկտներ։

Նախկինում, այն մասին, որ Տեմազկալտիտլանում գոյություն են ունեցել այդպիսի բաղնիքներ, հայտնի էր հին փաստաթղթերից՝ գտածոն հաստատում է դրանց իսկությունը։ Շոգեբաղնիքը կամ տեղի լեզվով ասած՝ նաուատլ-տեմասկալը, գիտնականները թվագրել են XIV դարով։ Գմբեթաձեւ կառույցը գտնվում է Մեխիկոյի Լա Մարսեդից ոչ հեռու, Տալավերա փողոցի վերջում։ Տեմասկալը, հավանաբար, օգտագործվել է բուժական եւ հոգեւոր նպատակներով՝ հնագետներն այն կապում են տեղի կանանց պտղաբերության կուռքերի հետ եւ ենթադրում են, որ բացի տարատեսակ մաքրող ծեսերից, դրանում կարող էին ծննդաբերություններ տեղի ունենալ։

Գիտնականները դրա աշխատանքի սկզբունքն այսպես են նկարագրում՝ բնական տաք աղբյուրներից սնվող տեմասկալն իր մեջ ներառել է լոգարան՝ ոչ մեծ ավազան՝ տաք ջրով եւ նստարանով։ Կառույցը պատրաստված է սամանային սալիկներից եւ պատված հրաբխային ծագումով հանածոյով, որը հայտնի է որպես տեզոնտլ։ Այն լցվել է ջրի գոլորշիով, որն էլ օգտագործվել է տարբեր ծեսերի ժամանակ։ Կառույցի երկարությունը եղել է մոտ 5 մետր, լայնությունը՝ 3 մետր։

Տեղի բնակիչներն այստեղ երկրպագել են կանանց աստվածություններին։ Բացի պտղաբերությունից, կուռքերը, հնագետ Վիկտոր Էսպերոն Կալեխի եւ նրա գործընկերների խոսքերով, հավանաբար, ներառել են մաքրվելու եւ ջրի աստվածուհիներին։

Crónica Mexicáyotl փաստաթղթում նշանավոր նաուա Էրնանդո Տեզոզոմոկը տամասկալը նկարագրում է, որպես Կեցալմոյախուացի անունով բարեկիրթ հնդկացի աղջկա մաքրման ծեսի եւ այդ ծեսերին քաղաքացիների մասնակցության համար կառույց։ Հեղինակներն ընդգծում են, որ նոր բացահայտումը կօգնի ավելի լիարժեք պատկերացում կազմել Տեմազկալտիտլան շրջանի եւ այնտեղի ծիսակատարությունների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ