News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իսրայելցիները չեն կարող այցելել թագավորություն՝ դրանով իսկ հերքելով Իսրայելի ՆԳՆ այն պնդումները, թե Իսրայելի քաղաքացիները որոշակի հանգամանքներում կարող են այցելել Սաուդյան Արաբիա, հայտնում է CNN-ը։

«Մենք հարաբերություններ չունենք Իսրայելի պետության հետ, եւ ներկայում իսրայելական անձնագրեր կրողները չեն կարող այցելել թագավորություն»,- հայտարարել է արքայազն Ֆեյսալ Բին Ֆարխանը։

Նախօրեին Իսրայելի ՆԳՆ-ը հայտարարել էր, թե իսրայելցիները սաուդյան իշխանությունների հրավիրելու կամ թույլատրելու դեպքում կարող են այցելել թագավորություն՝ ուխտագնացության կամ մինչեւ ինը օր գործնական նպատակներով, ինչպիսին են ներդրումները կամ հանդիպումները։

Իսրայելցիները, որ հիմնականում մահմեդական են, երկար տարիներ այցելել են թագավորություն, սակայն սովորաբար հատուկ թույլտվության առկայության կամ արտասահմանյան անձնագրերի օգտագործման դեպքում։

«Երբ խաղաղ համաձայնագիր կնքվի պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ, վստահ եմ, որ տարածաշրջանում Իսրայելի ներգրավվածության հարցը կքննարկվի»,- ասել է Ֆեյսալը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ