News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ջորջիայում հոգատար մարդիկ փրկել են մայր-շանը, որին գտել են ճանապարհի եզրին, երբ նա քարշ էր տալիս ձագերով վանդակը, հայտնում է USA.one-ը։

«Սա ինչ-որ նոր բան է։ Մենք երբեք նման բան չէինք տեսել»,- պատմել է Մակինտոշ շրջանի կենդանիների փրկարար ծառայության տնօրեն Մարիանա Հագանը։ Նրա խոսքերով՝ շունը կապույտ գոտիով կապված է եղել փոքր վանդակին։ Նրա չորս ձագերը վանդակի մեջ են եղել։

Շանը Ջորջիայի արեւելքում Թաունսենդ ոչ մեծ համայնքում նկատել են հայր եւ որդի։ Նրանք շներին բերել են Դարիենեյում ապաստան։ «Ձագերը պատված էին ոջիլով, տզրուկներով եւ կղանքով։ Նրանք շատ-շատ վատ հոտ ունեին,- նշել է Հագանը,- Շնորհակալություն բարի մարդկանց, որոնք բերել են նրանց MCAS։ Ձագերին եւ մորը անմիջապես կերակրել են, ջուր են տվել, պատվաստել եւ լողացրել»։ «Մակինտոշ շրջանի կենդանիների փրկարար ծառայության բարեկամներ» կազմակերպությունը (Friends of McIntosh County Animals Services) 250 դոլար պարգեւատրում է խոստացել նրանց, ովքեր որեւէ տեղեկություն ունեն, թե ինչպես են կենդանիներն այդ վիճակում հայտնվել ճանապարհի եզրին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ