News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուղիղ եթերում նա կարդաց մի քանի հատված մի պարբերականում հրապարակված ինչ-որ փաստաթղթից, որը իբրեւ թե եղել է դրված նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բանակցությունների սեղանին։ Այս մասին regnum.ru-ում, ըստ hraparak.am-ի, գրել է ռուս պատմաբան Ստանիսլավ Տառասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հունվարի 25-ին Կապանում անցկացրած ասուլիսում Արցախյան խնդրի կարգավորման բանակցություններում նախկին իշխանությունից ժառանգած փաստաթղթի հրապարակմանը։ 

«Բովանդակությունը համառոտ հետեւյալն է. Հայկական կողմը, իբր, պետք է Ադրբեջանին հանձներ յոթ շրջան, պահպաներ միջանցքը, որը կապում է Ղարաբաղն ու Հայաստանը։

Բացի այդ, խոսվում է նաեւ հուշագրի մասին, կապված Ղարաբաղի կարգավիճակի որոշման բոլոր հնարավոր տարբերակների, ինչպես նաեւ խաղաղապահների տեղակայման հետ կապված։ Ընդ որում, Փաշինյանը սա սահմանում է որպես ժառանգություն, որը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն է թողել Ղարաբաղյան խնդրի մասին։ Նա նաեւ նշել է, որ, որպես երկրի ղեկավար, երբ սկսել է պաշտոնավարել, իրեն առաջարկվել է հենց այս կետերից սկսել բանակցությունները», գրել է Տառասովը։

«Նախ,  Հայաստանի ղեկավարի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնում է, որպեսզի նա լուրջ հայտարարություններ անելիս չօգտագործի «խուլ հղումներ», հատկապես, եթե դրանք մամուլին են արվում։ Երկրորդ, նրա հայտարարած թեզիսները չեն համարվում նախագահ Սարգսյանի քաղաքական ժառանգությունը։ Դրանք լիովին համապատասխանում են Մադրիդյան սկզբունքների բովանդակությանը, որոնք մինչ այժմ հակամարտող կողմերն օգտագործում են որպես հիմք բանակցային գործընթացի համար։ Ուստիեւ,  ավելի ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետը հայտարարեր, որ հրաժարվում է այդ հիմքով բանակցությունները շարունակելուց, չէ որ Հայաստանի եւ Արցախի ԱԽ-ների համատեղ նիստւմ, Ստեփանակերտում, բացարձակապես այլ տեսակետներ են արտահայտվել։

Սակայն Փաշինանի կողմից առաջարկված համատեքստում ստացվում է, որ Ռուսաստանը նախաձեռնել է ապրիլյան պատերազմն այն բանի համար, որպեսզի խանգարի այդ ուղղությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածությունների կատարմանը։ Փաշինյանը հայտարարում է, որ իրեն եւ իր թիմին մեղադրում են այն բանում, որ մսխել է այդ ժառանգությունը՝ ընդգծելով, որ երբ Հայաստանը համաձայնի բանակցություններ սկսել այս ելակետը հիմք ընդունելով, միջազգային հանրությունը խոչընդոտներ չի հարուցի, բացի, ըստ նրա, Ռուսաստանի՞ց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ