News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Երեւանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝  մանդատը վայր դրած անդամ Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը։ Այս մասին NEWS.am-ին  հայտնեց ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցը:

Հիշեցնենք, որ Հ.Հարթենյանն այսօր է հրաժարվել մանդատից՝ խմբակցության հրատապ նիստից հետո, որը քննարկում էր նրա սկանդալային գրառումը Ֆեյսբուքում։ Ավագանու արդեն նախկին անդամն իր էջում դրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ենթադրյալ դստեր նկարը եւ «Ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան» գրառում արել։ Հետո պարզվել էր, որ այդ էջը, որին թիրախավորելու համար Հարթենյանը հրավիրում էր իր կողմնակիցներին, Հ.Թովմասյանի աղջկան չի պատկանում։ 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ