News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին` նախ երեւի շնորհակալական ռեւերանսի, ապա` քննարկելու հետագա քայլերը»,- ասաց ԼՀԿ մեր աղբյուրը: Այցի նպատակը ո՞րն էր՝ հարցրինք քաղաքապետարանի մամլո քարտուղարին։ «Անկեղծ ասած` ես տեղյակ չեմ այցից, իսկ եթե ինչ-որ շփում եղել է, ապա կուսակիցներն են, ու կապ չունի` ԱԺ նախագահ է, թե քաղաքապետ․ քաղաքական դաշնակիցներ են»:

Չէ, պարզապես ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկի մերժման ֆոնին ընդդիմադիրները պնդում են, որ եկել էր «մերսի» ասելու։ «Որեւէ ռեւերանսի կամ մերսիի կարիք չկար, որ Մարությանը դրա համար այցելեր ԱԺ, քննիչ հանձնաժողովի մասով ԱԺ-ում տեղի է ունեցել այն, ինչ պահանջում էր օրենքը»:

Տեղեկություն կա, որ դիմել եք միջազգային բանկերին` քաղաքային ավտոբուսների համար վարկ ստանալու։ «Քաղաքապետարանը կառավարության աջակցությամբ համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ. վարկը կհաստատվի»: Ասում են, քաղաքին պետք է 850 ավտոբուս՝ 100-ով ցավին դարման կարվի՞։  

«100 մեքենան այս տարվա ընթացքում կլինեն, տրանսպորտի ռեֆորմների համար 3-4 տարի կպահանջվի։ Ցավին դարման չէ, համենայնդեպս, հրատապ խնդիրները կլուծվեն, հաջորդող տարվա ընթացքում ավտոբուսների այլ ծավալ կընդգրկենք»:

Դիմելո՞ւ եք ծանոթ մեթոդին` պարոն Սամվել Ալեքսանյանի ու այլոց բարեգործական օգնությանը։ «Սամվել Ալեքսանյանին մենք երբեք չենք դիմել՝ ինքն է դիմել, ինչպեսեւ մնացածների դեպքում է։ Սամվել Ալեքսանյանի անունը որքան ուզում եք, կարող եք շեշտել, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում ստացված նվերների, մասնավորապես «ԿամԱԶ»-ների եւ ոչ միայն` «Գազ», Մերսեդես», այլ մակնիշի մեքենաների շատ չնչին մասն է Ալեքսանյանի կամ նրա հետ կապված մարդկանց կողմից նվիրված»: Ցանկություն չի՞ հայտնել ավտոբուս նվիրելու։ «Ցավոք սրտի, դեռ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ