News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 27-ին, ժամը 21:21-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Բագրատ Հ., ծնված 1967 թ.) եւ «Kia Rio» (վարորդ` Արսեն Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Մարիամ Ս.-ին (ծնված 1954 թ.) եւ Անուշ Զ.-ին (ծնված 1984 թ.):

Փրկարարները Մարիամ Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Վթարի հետեւանքով տուժել են նաեւ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Սիրան Ղ.-ն (ծնված 1977 թ.) եւ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Լիաննա Գ.-ն (ծնված 1987 թ.): Վերջիններիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք
Շենք մուտք գործելն արգելվում է...
Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ
Ձերբակալվել է Կոլումբիայի 4 քաղաքացի…
37-ամյա տղամարդուն ցուցաբերել էր ոչ պատշաճ բժշկական օգնություն․ հիվանդը մահացել էր․ ՔԿ
Մասնավորապես՝ ծառայության ղեկավարը ախտորոշիչ հետազոտություն կատարելիս 37-ամյա հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ․․․
Տեսանյութ է հրապարակվել Մագադանում Ան-2 ինքնաթիռի ծանր վայրէջքի վայրից
Ուղեւորների նստատեղերը վնասված են, իսկ օդաչուի խցիկում ձյուն կա...
Մասիսի քաղաքապետի եւ մյուսների գործով դատական նիստին շարունակվում է տուժողների հարցաքննությունը
Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց...
Դադիվանքի վանական համալիրից գողացել էին գանձանակը
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը․․․