News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերներից մեկը՝ 102-հարկանի Empire State Building-ը, լուսավորվել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի գույներով՝ ի պատիվ բասկետբոլիստ Կոբի Բրայանտի, որը հունվարի 26-ին զոհվել էր ավիաաղետի հետեւանքով: Այս մասին նշված է մեգապոլիսի տեսարժան վայրի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս երեկո մեր լուսավորումը կլուսարձակի մանուշակագույն եւ ոսկեգույն, որով մենք հարգանքի տուրք ենք մատուցում բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտին, որը ոգեշնչման աղբյուր էր մոլորակի միլիոնավոր բնակիչների համար եւ մեզնից հեռացավ այդքան անժամանակ: Մենք հոգով ընտանիքների, ընկերների եւ երկրպագուների հետ ենք, որոնց այդ ողբերգությունն առնչվել է»,- նշված է Empire State Building-ի Twitter-յան էջում: Հրապարակված է նաեւ լուսավորված երկնաքերի լուսանկարը:

1931 թվականին կառուցված Empire State Building-ի բարձրությունը, որը Նյու Յորքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, 381 մետր է (աշտարակի հետ՝ 443 մ): Երկնաքերն այս ցուցանիշով Նյու Յորքի 7-րդ շենքն է եւ 6-րդը՝ ԱՄՆ-ում:

Մասնավոր ուղղաթիռը, որի մեջ էր 41-ամյա Բրայանտը, կործանվել է հունվարի 26-ին, Լոս Անջելեսից ոչ հեռու: Զոհվել են օդաչուն եւ ութ ուղեւորները, որոնց թվում էր Բրայանտի 13-ամյա դուստրը՝ Ջիանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ