News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազատամարտի սկզբին, երբ բանակը դեռ ձեւավորված չէր, ֆիդայական շարժումով էր պատերազմը, թե հետո ապրիլյան պատերազմը ինձ հստակ հիմնավորեցին, որ չկա աշխարհում որեւէ զենք, որը կարող է հաղթել ոգուն: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Մեր զինվորի, մեր աշխարհազորայինի ոգին է, որ հաղթել է պատերազմում եւ թշնամին պետք է դա շատ լավ իմանա: Մենք պահում ենք մեր հայրենիքը, եւ ցույց տվեցինք, որ տարածաշրջանի  իսկապես ամենամարտունակ բանակն ենք: Հիմա էլ ցույց ենք տալիս, որ իշխանություն ես, թե ընդդիմություն,  տղամարդ ես, թե կին, տարեց ես, թե երիտասարդ, մեր բոլորի մոտեցումը բանակի հանդեպ նույնն է՝ հայ մարդը սիրում է իր բանակը, բանկով է իրեն պաշտպանված զգում: Այսօրվա օրը տոն է բոլորիս համար: Մեզնից յուրաքանչյուրը իր ուժերի ներածին չափով փորձի պաշտպանել բանակին, օգնել այնտեղ եղած թերությունները վերացնելուն, փորձի շտկել սխալները, եւ այսօր ավելի ժամանակակից, արդիական, ավելի ընկալելի, ավելի հզոր բանակ ունենալու, իսկ պատերազմի դեպքում էլ հնարավորինս առանց զոհերի հաղթանակ ունենալու համար»,-ասաց Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով բանակի այսօրվա վիճակին, նա ընդգծեց, որ իրեն շատ ուրախացնում է սպառազինությունների մրցավազքի ընթացքում նոր զենքերի, զինատեսակների գնումը: Նկատի ունեմ «ՍՈՒ» ինքնաթիռները, հակաօդային ՏՈՐ համակարգերը, որը վերջին շրջանում գնեց հայկական բանակը: Հավատացեք, որ դրանք բավականին լուրջ զենքեր են, եւ հակառակորդը որեւէ գործողություն անելուց առաջ այդ ուղղությամբ մտածելու է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ