News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նախկինում եթե որեւէ զինվորականի որեւէ տեղ ընկնելու կամ բանակից ազատվելու խնդիրները հովանավորչության, կաշառքի, կոռուպցիոն մեթոդներով հնարավոր էին, հիմա գրեթե անհնարին են դարձել, ինչը միանշանակ ողջունելի է: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Ողջունելի է նաեւ, որ շատ զինվորականների առաջխաղացումը, կոչումներ տալը»,-ասաց Արամ Սարգսյանը:

Նա շնորհավորեց Անդրանիկ Մակարյանին գեներալ-լեյտենանտի կոչում ստանալու համար. «Շատ լավ ճանաչում եմ, Արարատի «Վազգեն Սարգսյան» գնդի հրամանատարն է եղել, հետո կորպուսի  հրամանատար: Բացառիկ ազնիվ, ազնվաբարո մարդ, հրաշալի զինվորական: Այդ կարգի զինվորականներով, իհարկե, մեր բանակը կուժեղանա»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ