News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պետք չէ պատասխանատվությունը անհատականացնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստերը ֆեյսբուքյան էջը թիրախավորելը եւ դրանից հետո մանդատը վայր դնելը։  

«Ես կարծում եմ, որ դա նվազագույն գործողությունն էր, ինչ պետք է աներ տվյալ ավագանու անդամը եւ «Իմ քայլը» խմբակցությունը։ Սակայն մյուս կողմից պատասխանատվությունը այստեղ անհատականացնել պետք չէ, որովհետեւ դա մեկ անհատի խնդիր չէ, դա այն միջավայրն է, այն մթնոլորտն է, այն հռետորաբանությունն է, որը ձեւավորվել է իշխող ուժի կողմից, պարզապես երիտասարդը որոշեց իր մասով «իր ներդրումը» ունենալ այդ գործում, պարզապես չափն անցավ, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ մթնոլորտը դրան չի նպաստել։ Իրականում մթնոլորտը դրան նպաստել է եւ սա շարունակել չի կարելի»,-նշեց նա։

Հարցին՝ ընդդիմությունը որեւէ լումա չի՞ ունեցել արդյոք ատելության մթնոլորտի մեջ, ԽաԺակյանը խոսեց «Լուսավոր Հայաստանի» անունից․ «Մենք երբեւէ որեւէ մեկի նկատմամբ ատելության խոսք չենք տարածել, թշնամանք չենք տարածել, որեւէ մեկին անձնական վիրավորանք չենք ուղղել, մեր նույնիսկ քաղաքական խոսքում աշխատել ենք չխախտել մարդկանց անմեղության կանխավարկածը, իսկ տվյալ դրվագով մենք տեսնում ենք, որ ճնշումները, որոնք գործադրվում են ՍԴ նախագահի նկատմամբ, անհամարժեք են, Հարթենյանն էլ որոշել է իր մասով անդրադարձ կատարել։ Սա եզակի դրսեւորում չէ, շատ ու շատ այլ դեպքեր են եղել, երբ ՔՊ ներկայացուցիչներ արել են արտահայտություններ, որոնք գուցե սրանից ավելին էին, բայց դրանք ժամանակահատվածից ելնելով հանդուրժվել են։ Պարզապես հիմա հասարակության արձագանքն այդպիսին եղավ»։

Տպել
Ամենաշատ