News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պակասում է վերաբերմունքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը։

Աղվան Վարդանյանի խոսքով՝ Հայոց բանակի տարեդարձի առթիվ Երեւանում չկա տոնական տրամադրություն.

«5 տարի առաջ կամ ավելի առաջ Երեւանում, մեր երկրում հազարավոր գովազդային վահանակներ կան։ Ամեն անգամ այդ վահանակների վրա Բանակի օրը խորհրդանշող պատկերներ էին, տոնական մթնոլորտ էր։ Մի քանի օր է, նայում եմ, չկան, վերացել են։ Պաստառների վրա ձեռագիր ինչ-որ անիմաստ տեքստեր են։ Մեզ պակասում է մեր հավատարմությունը՝ մեր զոհերի հիշատակի առաջ եւ նրանց փառաբանումն ամեն օր»։

Վարդանյանը նկատեց, որ տոնական պաստառներից բացի պակասում է նաեւ բանակի հանդեպ եղած ոգին եւ վերաբերմունքը. «Բանակի, զինվորականության, հրամանատարության, մեր խաղաղ կյանքն ապահովող նախագահների վերաբերմունքն է պակասում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ վերաբերմունքը. ճնշումների եւ հալածանքների տակ են։ Դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որեւէ առնչություն չի ունեցել»։

Հարցին՝ արդյոք ինքը հետեւո՞ւմ է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին, Աղվան Վարդանյանն այսպես պատասխանեց. «Տեղյակ եմ, այնպես չի, որ վարչապետի նման տեղյակ չեմ Վահե Գրիգորյանի հետաքրքիր կարգավիճակից. թույլ տվեք այստեղ այդ թեմաներից չխոսել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ