News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տակաբուտի արքայադուստրը, որն ապրել է Հին Եգիպտոսում 2600 տարի առաջ,, մահացել է երիտասարդ տարիքում ոչ թե հանկարծակի հիվանդության կամ դժբախտ դեպքի պատճառով, այլ դանակի հարվածից, հաղորդում է Planet-today-ը: Այս մասին պարզել են բրիտանացի գիտնականները՝ սքանավորելով արքայադստեր մումիան:

«Նայելով Տակաբուտիի մումիային՝ կարելի է մտածել, որ այդ կինը մահացել է հանգիստ վիճակում, սակայն դա խաբուսիկ տպավորություն է: Այժմ մենք գիտենք, որ արքայադստերը սպանել են դանակով, դանակի հարված են հասցրել նրա մեջքի վերին հատվածում»,- պատմել է Բելֆաստի թագավորական համալսարանի հետազոտողներից մեկը:

Գրավոր աղբյուրներից պահպանված տեղեկությունը ցույց է տալիս, որ արքայադուստրը հարուստ էր, նա մահացել է մոտ 20-30 տարեկանում: Հնարավոր է, որ նա ամուսնացած է եղել հարուստ մարդու հետ:

Գիտնականները մումիայի համակարգչային սքանավորում են անցկացրել՝ պարզելու Տակաբուտիի մահվան պատճառը: Բացի այդ, պահպանված կենսանյութերի (արքայադստեր սիրտը, ինչպես նաեւ նրա 33-րդ ատամը) գենետիկ անալիզ է անցկացվել: ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ արքայադուստրն արտաքնապես հիշեցրել է եվրոպացու: Դրան նպաստել է նաեւ Հին Եգիպտոսին ոչ բնորոշ սանրվածքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ