News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական թագավորական ՌՕՈւ-ի օդաչուն թողել է աշխատանքը եւ վաճառել ողջ ունեցվածքը՝ իր սիրելի ժանտաքիսի հետ աշխարհով մեկ ճանապարհորդելու համար, հաղորդում է Fox News-ը:

25-ամյա Չառլի Համմերթոնը վերապրել է իր լավագույն ընկերոջ, մոր եւ խորթ մոր մահը: Ինքնավստահ դառնալու համար նա որոշել է ճանապարհորդել աշխարհով մեկ իր «լավագույն ընկերոջ»՝ Բանդիտ մականունով ժանտաքիսի հետ:

Նա թողել է աշխատանքը, վաճառել ողջ ունեցվածքը եւ 15 000 ֆունտ սթեռլինգ  (19 585 դոլար) հավաքել իր երազանքի ճանապարհորդության համար:

8 ամսվա ընթացքում նա իր ժանտաքիսի հետ այցելել է  երկիր՝ Հյուսիսային բեւեռային շրջանից մինչեւ հարավային Իտալիա:

Նա պատմել է, որ դա իր կյանքի ընթացքում ամենազարմանալի փորձն էր: «Դա հրաշալի էր, ես լավ ժամանակ անցկացրեցի իմ լավագույն ընկերոջ հետ: Այժմ ես քիչ գումար ունեմ, սակայն ավելի հարուստ եմ որպես մարդ»,- ասել է Չառլին: Նա Բանդիտին փրկվել է 2015 թվականին կենդանիների համար ապաստարանից, եւ այդ պահից ի վեր նրանք ընկերներ են:    

Երիտասարդն իր ճանապարհորդության մասին պատմել է Facebook-ում: 2018-ին նա գիրք է գրել՝ ոգեշնչվելով ճանապարհորդությունից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ