News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Չինաստանը պահանջել է, որ դանիական Jyllands-Posten թերթը ներողություն խնդրի նոր կորոնավիրուսի համաճարակի թեմայով ծաղրանկարի համար։

Jyllands-Posten-ի գլխավոր խմբագիր Ջեյկոբ Նիբրոն հայտարարել է, որ ծաղրանկարը, որում ՉԺՀ դրոշը պատկերված է աստղերի փոխարեն վիրուսով, «Չինաստանին վիրավորելու կամ նվաստացնելու» նպատակ չի ունեցել։

Կոպենհագենում Չինաստանի դեսպանությունը մեծ վրդովմունք է արտահայտել եւ հայտարարել է, որ ծաղրանկարը վիրավորում է Չինաստանին՝ նշելով, որ նկարը «անցել է քաղաքակիրթ հասարակության շեմը եւ ազատ խոսքի էթիկայի սահմանը»։

Նիբրոն ասել է, որ իր թերթը «չի կարող ներողություն խնդրել այն բանի համար, ինչը մենք սխալ ենք համարում»։ «Մեզ մոտ Դանիայում ոչ միայն արտահայտման ազատության, այլեւ երգիծական նկարների ավանդույթ կա»,- ասել է Ֆրեդերիկսենը՝ հավելելով․ «Դա հայտնի դանիական դիրքորոշում է, եւ մենք այն չենք փոխելու»։

2005թ․ սեպտեմբերին Jyllands-Posten-ը հրապարակել էր Մուհամմեդի ծաղրանկարը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահմեդականների շրջանում։ Մասնավորապե, մահմեդական երկրներում անցկացվել էին բողոքի ցույցեր, որոնց մի մասն ավարտվել էր դանիական եւ արեւմտյան այլ դեսպանությունների վրա հարձակումներով։ Ծաղրանկարիչներից մեկը հարձակման էր ենթարկվել իր տանը, իսկ հետախուզական ծառայությունը կանխել էր թերթի գրասենյակում ահաբեկչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ