News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը դատապարտում է քաղակտիվիստներին բերման ենթարկելն ու կոչ անում իշխանությանը զերծ մնալ այլակարծությունն ատելության ու թշնամանքի վերածելու գործելաոճից։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր–Նակալյանը նաեւ «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Ակտիվիստներին ազատությունից զրկելու ֆորմալ հիմնավորումը եղել է ապօրինի զենքի առկայության կամ թմրանյութի օգտագործման կասկածը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ ամրապնդում այն տեսակետը, որ տեղի ունեցածը լրիվ այլ նպատակ է հետապնդել։

Ակումբը կատարվածը գնահատում է որպես ռեպրեսիվ միջոցներով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու եւ լռեցնելու փորձ, ինչն է՛լ ավելի է խորացնում հասարակության մեջ առկա անհանդուրժողականության ու լարվածության մթնոլորտը, սպառնում մեր երկրի անվտանգությանը։

Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ կոչ անում իշխանությանը զերծ մնալ այլակարծությունն ատելության ու թշնամանքի վերածելու գործելաոճից։

Անթույլատրելի ենք համարում ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը։

Ներքաղաքական զարգացումները գրեթե ամբողջությամբ անհամարժեք են մեր երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներին։

Եթե սեփական մտասեւեռումներն ու հավակնությունները չստորադասվեն պետական ու ազգային շահերին, ապա այս ամենի ծանր հետեւանքները զգալու ենք բոլորս»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ