News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Գերագույն Ռադայում գրանցվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է հարկեր սահմանել YouTube-ի, Netflix-ի, Facebook-ի եւ տեսակոնտենտ վաճառող այլ ընկերությունների համար։ Այս մասին են վկայում խորհրդարանի պաշտոնական կայքի տվյալները։ Հունվարի 28-ի դրությամբ փաստաթուղթը քննարկվում է համապատասխան հանձնաժողովում, հայտնում է «Сегодня»-ն։

Ինչպես նշվում է պարզաբանող գրության մեջ, թվային ծառայություններ մատուցող արտասահմանյան ընկերությունների գործունեությունն Ուկրաինայում «իրականացվում է առանց պատշաճ հարկման»։ «Դա հանգեցնում է պետական բյուջեի վնասների եւ ոչ մրցակցային միջավայր է ստեղծում ռեզիդենտ-վճարողների համար։ Դրանով իսկ խախտվում են հավասարության բազային սկզբունքները եւ հարկատուի հարկման չեզոքությունը»,- ասվում է փաստաթղթում։

Օրենսդրական նախագիծն առաջարկում է ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկ սահմանել ցանկացած ծառայությունների համար, որոնք ուկրաինացիները ինտերնետի միջոցով ստանում են արտասահմանյան ընկերություններից։ Այդպիսի ընկերություններ Ուկրաինայում հանդիսանում են, օրինակ, YouTube-ը, Netflix-ը, Google-ը, Apple-ը եւ այլն։ Բացի այդ, փոփոխությունները կարող են առնչվել Facebook, Instagram, Twitter սոցցանցերում եւ բջջային հավելվածներում գովազդների տեղադրմանը։

Եթե ընկերությունը որպես ԱԱՀ վճարող չգրանցվի Ուկրաինայում, նրան առաջարկում են տուգանել 8 500 դոլարի չափով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WhatsApp-ի հազարավոր անհատական չաթերի տվյալներ արտահոսել են համացանց
Նրա խոսքով՝ տվյալների արտահոսքը հնարավոր է դարձել հղումով խումբ հրավիրելու ֆունկցիայի շնորհիվ...
Samsung-ը փակել է ծալովի հեռախոսների արտադրությունը
Պատճառը աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի նշանների հայտնաբերումն է…
Huawei-ը ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը
Նորույթը ինովացիոն պոլիմերային նյութերից պատրաստված ճկուն դիսփլեյի եւ ծալելն իրականացնող նոր ծխնու շնորհիվ ստացել է բարելավված օգտատիրական ինտերֆեյս․․․
Գորիսը ապրիլին մեկ շաբաթով կվերածվի Հայաստանում ՏՏ- կենտրոնի
Տեխնոլոգիական շաբաթվա կազմակերպման նախաձեռնողները Instigate ընկերության ներկայացուցիչներ Սպարտակ Կյուրեղյանն ու Դավիթ Գրիգորյանն են, ինչպես նաեւ GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը․․․
Samsung-ը բացատրել է սմարթֆոնների սեփականատերերին տարօրինակ հաղորդագրությունների առաքումը
Ավելի վաղ կորեական Samsung ընկերության սարքերի սեփականատերերը ստացել էին տարօրինակ հաղորդագրություններ՝ կապված Find My Mobile գործառույթի աշխատանքի հետ․․․
Google-ը թողարկել է Android-ի նոր տարբերակը
Android նոր տարբերակը կարելի է տեղադրել Pixel սերիայի սմարթֆոնների վրա՝ սկսած Pixel 2 եւ Pixel XL մոդելներից...
Ամենաշատ