News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ոչ միայն հիմա էլ եմ այդ կարծիքին, այլեւ միշտ եմ եղել այդ կարծիքին։ Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հիմա էլ է համարում, որ մնալով ՍԴ նախագահ՝ պաշտպանում է երկրի սահմանի իրեն վստահված հատվածը։

«Այսօր բանակի օրն է, շնորհավորում եմ մեր բոլոր զինվորականներին, Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, գլուխ եմ խոնարհում մեր նահատակների և այն մարդկանց առջև, որոնք այս պահին մեր անդորրն են ապահովում։ Բանակն ամենակայացած կառույցներից մեկն է, և ես երկիր-բանակ եմ պատկերացնում, որտեղ յուրաքանչյուրն իր պարտականությունները կատարելիս պիտի իրեն զգա այնպես, ինչպես իրոք սահմանին է կանգնած։ Եթե դուրս է գալիս իր լիազորություններից կամ պատշաճ չի կատարում դրանք, մեր երկրի համար նշանակություն չունի՝ ինքը սահմանի՞ն է, ՍԴ նախագա՞հ է, նախարա՞ր է, թե՞ տաքսու վարորդ։ Եթե մենք այսպես մտածենք, ապա շատ ավելի լավ երկիր կունենանք», նշել է ՍԴ նախագահը, որի խոսքով՝ դիրքապահությունն այն իրականությունն է, որ դու չես թողում, որ որևէ մեկը միջամտի քո լիազորություններին։

Զրուցավարի հարցին, թե սանիկների ձերբակալությունից, դուստրերին հարցազննության հրավիրելուց, տարատեսակ ճնշումներից հետո չի՞ ցանկանում, ի վերջո, «հանձնվել», Հ.Թովմասյանն ասել է, որ 1-2 տարի առաջ գուցեեւ զիջեր, բայց հիմա՝ ոչ։

«Ասում են՝ մարդու անունը կապ ունի իր բնավորության հետ. անվանս մեջ կան կրակն ու տղամարդը։ Երկրորդը, որ իմ արմատներն են, արմատներով սասունցի եմ և ծագումով մի գյուղից, որտեղի բնակիչները կող ունենալով էին հայտնի։ Ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղ է դարձնում։ Գուցե 1 կամ 2 տարի առաջ այդպես մտածեի, բայց այսօր ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ պատճառներով նահանջեմ, դուք ինձ չեք հարգի և ոչ ոք ինձ չի հարգի, դա կհամարեմ իմ արժանապատվության նվաստացում։ Եթե այդ եղանակներով են ինձ փորձում ճնշել, ապա անզոր մի ճանապարհ է դա։ Այնքան էլ հաճելի չէ, երբ քո սանիկը կալանքի տակ է։ Ես չգիտեմ՝ իր երեխային ինչպես եմ պատասխանելու, թե ինչի համար է նա կալանքի տակ. միայն նրա համար, որ իր քավորն այս պաշտո՞նն է զբաղեցնում. քիչ է, այդ երեխան չի հասկանա։ Այդ ամենն է ինձ ուժ տալիս՝ թեթև նայելու, որ եկան տուն, մեղադրանք առաջադրեցին, կանչեցին հարցաքննության և այլն», ասել է Հ.Թովմասյանը։ 

«Շնորհակալություն պիտի հայտնեմ կնոջս և երեխաներիս, որ այս ամբողջին ըմբռնումով են վեչաբերվում։ Տղաս, անգամ հումորի զգացողությունը չի կորցրել, խուզարկության ժամանակ տանը չէր, երբ վերադարձավ, ասաց՝ հեռուստացույցի վահանակը կորել է, կարող է՞ խուզարկություն արածներին հարցնենք՝ տեսնենք, թե որտեղ է։  Հայրս, որպես նախկին ոստիկան, այս ամենը շատ լավ է ընկալում, նույնը մայրիկիս մասին չեմ կարող ասել, որը շատ ավելի էմոցիոնալ է։ Հարազատներս սկզբում հորդորում էին՝ թողնել պաշտոնս և այլն, իսկ հիմա դադարել են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել