News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի խաղաղ պլանը նախատեսում է, որ Պաղեստինի ենթադրյալ մայրաքաղաքը տեղակայված կլինի Երուսաղեմի ծայրամասում գտնվող Աբու Դիս շրջանում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է Reuters-ը։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր խաղաղ պլանը, Նեթանյահուն լրագրողներին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները Երուսաղեմը կճանաչի որպես Իսրայելի անբաժանելի մաս՝ ենթադրելով նրա քաղաքային սահմանները։

Ինչպես հաղորդվել էր նախկինում, Թրամփը Վաշինգտոնում հրապարակել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման 80 էջանոց պլանի որոշ դրույթներ։ Պլանը կոչ է անում ստեղծել Պաղեստինի պետություն՝ արեւելյան Երուսաղեմի շրջանում մայրաքաղաքով, որտեղ ԱՄՆ-ը «հպարտությամբ դեսպանություն կբացի»։ Դա ավելի քան երկու անգամ կմեծացնի այժմ Պաղեստինի հսկողության տակ գտնվող տարածքը, թեեւ Թրամփը նշել է, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։

Պլանը նաեւ պահանջում է նոր իսրայելական բնակավայրերի կառուցման քառամյա սառեցում։ Այդ ընթացքում պետք է համաձայնեցվեն համընդգրկուն համաձայնագրի կետերը։

Նպատակն այն է, որ հասնեն Իսրայելի պետության՝ որպես ազգային հրեական պետության, եւ Պաղեստինի պետության փոխադարձ ճանաչման՝ հավասար քաղաքացիական իրավունքներով բոլորի համար՝ յուրաքանչյուր պետությունում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ