News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Իսկ իրեն ո՞վ է հարցնում՝ իր հետ ուզո՞ւմ են աշխատել, թե՞ ոչ։ Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, արձագանքելով իր հետ աշխատելու՝ գործադիր իշխանության ղեկավարի չցանկանալու մասին հարցին։

«Իրենց ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պիտի ուզեն Հրայր Թովմասյանն աշխատի, թե ոչ։ Նույնն է, որ հարցնեք՝ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է նրա աշխատել, թե ոչ։ Որքան ինքը կարող է ուզել կամ չուզել, նույնքան ես։

Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների, դրանց թշնամական լինելու մասին հարցին ի պատասխան, ՍԴ նախագահն ասել է, որ իր երկրում ինքը թշնամիներ չունի։ 

«Ես Հայաստանի ներսում չունեմ թշնամիներ և թշնամական հարաբերություններ չեմ կարող ունենալ։ «յանով» ավարտվող ազգանուն ունեցող, ամեն շաբաթ-կիրակի եկեղեցի գնացող և «Հայր մերն» արտասանող… Իմ թշնամիները սահմանի մյուս կողմում են։ Որպես ՍԴ նախագահ, ես իրավունք չունեմ ինչ-որ մեկի հետ լարված հարաբերություններ ունենալ։ Իշխանությունների տարանջատումը չի ենթադրում, որ այս ինստիտուտները միմյանց հետ չշփվեն։ Շատ երկրներ ունեն հետաքրքիր ինստիտուտ՝ պետական խորհուրդ։ Ոչ ֆորմալ պայմաններում իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչները հանդիպում են և պետության առաջ ծառացած խնդիրներն են քննարկում։ Իսկ մեր իրականության մեջ, ստացվում է, որ չկան անձնական հարաբերություններ, կան բացառապես աշխատանքային շփումներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ