News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թուրքիան մերժել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման խաղաղ պլանը՝ այն անվանելով «անեքսիայի պլան, որի նպատակն է երկու պետություն ստեղծելու որոշման ոչնչացումը եւ պաղեստինյան հողերի բռնագրավումը»։

Թուրքիայի ԱԳՆ-ը նաեւ քննադատել է Երուսաղեմը Իսրայելի անբաժանելի մաս համարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Երուսաղեմը մեր կարմիր գիծն է»,- նշվում է հաստատության հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգների, այսպես կոչված, «խաղաղ պլանը» մեռելածին է։ Պաղեստինյան ժողովրդին եւ նրա հողերը չի կարելի գնել փողով։ Մենք չենք աջակցի ցանկացած պլանի, որը կմերժվի Պաղեստինի կողմից։ Առանց օկուպացիայի դադարեցման խաղաղությունը չի կարող գալ Մերձավոր Արեւելք։

Ինչպես նշում է AP-ը, Անկարայում եւ Ստամբուլում ԱՄՆ դեսպանության եւ հյուպատոսության առջեւ բողոքի ցույցեր կանցկացվեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ