News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը զգուշավորությամբ է արձագանքել Թրամփի մերձավորարեւելյան խաղաղ պլանին, որի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ ինքը բարձրացնում է լուծում պահանջող հարցեր, հայտնում է AP-ը։

«Միայն երկու երկրների միջեւ համաձայնեցված որոշումը, ընդունելի երկու կողմի համար էլ, կարող է հանգեցնել իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ ամուր խաղաղությանը։ Այս հիմնավորմամբ կարելի է ողջունել ցանկացած ազդակ, որը մշակված կլիներ այնպես, որ կրկին շարժման մեջ դներ ձգձգվող խաղաղ գործընթացը Մերձավոր Արեւելքում»,- ասվում է Մաասի հայտարարության մեջ։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի առաջարկը «առաջացնում է հարցեր», որոնք Գերմանիան կքննարկի իր եվրոպական գործընկերների հետ։ Մասնավորապես, երկու կողմերի մասնակցությունը բանակցային գործընթացում եւ «դրա կապը ճանաչված միջազգային չափանիշների եւ իրավական դիրքորոշումների հետ»։

Թրամփը Վաշինգտոնում հրապարակել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման 80 էջանոց պլանի որոշ դրույթներ։ Պլանը կոչ է անում ստեղծել Պաղեստինի պետություն՝ արեւելյան Երուսաղեմի շրջանում մայրաքաղաքով։ Դա ավելի քան երկու անգամ կմեծացնի այժմ Պաղեստինի հսկողության տակ գտնվող տարածքը, թեեւ Թրամփը նշել է, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։

Ըստ Թրամփի՝ նպատակն այն է, որ հասնեն Իսրայելի պետության՝ որպես ազգային հրեական պետության, եւ Պաղեստինի պետության փոխադարձ ճանաչման՝ հավասար քաղաքացիական իրավունքներով բոլորի համար՝ յուրաքանչյուր պետությունում։ Թրամփը խոստացել է, թե ԱՄՆ-ը կաշխատի, որ պաղեստինյան պետության տարածքն անքակտելի լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ