News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Փաշինյանի հետ երկու հեռախոսազրույցներից մեկն անցած տարվա դեկտեմբերին է եղել, եթե չեմ սխալվում, վերաբերում էր վարկային մի շարք պայմանագրերի, որոնք անհրաժեշտ էին, բյուջետային վարկավորումներ էին,  կառավարությունը ներկայացրել էր և դրանք արագ պետք էր վավերացնել, թեպետ մենք 3 ամիս ունեինք, բայց բյուջետային տարին ավարտվում էր։ Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

«Վարչապետը, դրա իրավունքն ունենալով, խնդրել էր դրանք հնարավորինս արագ քննարկել։ Նույնը նաև այս տարի ենք արել, բայց առանց վարչապետի զանգի։ Եթե օդում խոսակցություններ կան, թե լարված են հարաբերությունները, ապա դրանք աշխատանքային հարաբերությունների, մեր լիազորությունների իրականացման վրա որևէ հետք չեն կարող թողնել։ Եթե  հանկարծ մենք  անձնականը գերադասեցինք պետականից, ապա պետությունը կավարտվի», ասել է Հրայր Թովմասյանը։

«Դեմ առ դեմ դուք շփում ունեցե՞լ եք, ասե՞լ եք, որ իջևանցու փեսա եք»  հարցին, Թովմասյանը հիշել է, որ փեսայի մասին խոսակցությունը եղել է 2017-ին։ 

«Երբ այդ հայտարարությունը լսեցի եւ իմ ասածը բնութագրվեց որպես․․  այդ բառն էլ չեմ ուզում ասել, ես որոշեցի մտաբերել, թե ես երբեւէ այդ մասին ասել եմ, թե  ոչ։ Ընկերներիս հետ, որոնց կանայք արմատներով Արցախից են, երբեմն հումոր էի անում, ասում էի՝ տեսեք, ես հեռատես էի, դուք՝ չէ, դուք սխալվեցիք, ես ավելի ճիշտ էի։ Բայց ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին երբեք այդ մասին չեմ ասել։ Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանին, երբ 2017 թվականին, խորհրդարանի ընտրություններից հետո, երբ  բոլոր խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները այցելել էին Արցախ, սեղանի շուրջը, երբ հերթական անգամ Արցախի բարիքներից էինք օգտվում, վայելում էինք Արցախի խորովածը, եղավ խոսակցություն, որ Արցախում խոզի միսը առանց կաշին հանելու են օգտագործում, ես ասացի, որ այդպես է նաեւ Իջեւանում։ Նա հարցրեց, թե դու ինչ գիտես՝ Իջեւանում ոնցա, ասացի, որ ես իջեւանցու փեսա եմ։ Ես դա ասել եմ այնտեղ եւ կան վկաներ։ Եվ եթե այն ժամանակվա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը գիտեր, գուշակում էր, թե ինչ է լինելու 1 տարի հետո, 1․5 տարի հետո եւ որոշել էր դրա մասին ասել, ես ուղղակի զարմացած եմ», ասել է ՍԴ նախագահը։

Հրայր Թովմասյանի կարծիքով՝  որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ. «եւ այստեղ երեւույթների ընկալման երեւի թե տարբերություն կա․ որտեղ են սկսվում եւ ավարտվում քաղաքավարությունը, էթիկայի կանոնները, որտեղ՝  քծնանքինը։ Եթե շնորհակալությունը դիտարկենք քծնանք, ուրեմն եկեք պայմանավորվենք. մի ռուսական մուլտֆիլմ կար՝ Волшебное слово «спасибо», թե որտեղ եւ երբ պետք է ասել, դիմացդ դռներ կբացվեն եւ այլն, բայց քծնանքի մասին այնտեղ որեւէ խոսք չկար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ