News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը դատապարտել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքը»՝ այն անվանելով «դարի դավաճանություն», հայտնում է PressTV-ն։

«Սիոնիստական ռեժիմը օկուպանտներ են։ Պաղեստինյան ճգնաժամի միակ լուծումը պաղեստինյան հողում հիմնական բնակիչների շրջանում հանրաքվե անցկացնելն է։ Իսկ նման արատավոր պլանները դատապարտված են տապալման»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ Նա տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել «դիմակայել Թրամփի խայտառակ սխեմային»։

Հաշվի առնելով պաղեստինյան հարցի անհետաձգելիությունը ու կարեւորությունը եւ գործարքի հետեւում կանգնած դավադրությունը՝ Իրանը, անկախ տարածաշրջանային որոշ երկրների հետ տարաձայնություններից, պատրաստ է համագործակցել ցանկացած մակարդակով՝ մահմեդական աշխարհի միասնականության համար, եւ խափանել մեծ դավադրությունը, որը սպառնալիքի տակ է դրել մահմեդական ժողովուրդներին, հայտարարել է նա։

Թրամփը Վաշինգտոնում հրապարակել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման 80 էջանոց պլանի որոշ դրույթներ։ Պլանը կոչ է անում ստեղծել Պաղեստինի պետություն՝ արեւելյան Երուսաղեմի շրջանում մայրաքաղաքով։ Դա ավելի քան երկու անգամ կմեծացնի այժմ Պաղեստինի հսկողության տակ գտնվող տարածքը, թեեւ Թրամփը նշել է, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։

Ըստ Թրամփի՝ նպատակն այն է, որ հասնեն Իսրայելի պետության՝ որպես ազգային հրեական պետության, եւ Պաղեստինի պետության փոխադարձ ճանաչման՝ հավասար քաղաքացիական իրավունքներով բոլորի համար՝ յուրաքանչյուր պետությունում։ Թրամփը խոստացել է, թե ԱՄՆ-ը կաշխատի, որ պաղեստինյան պետության տարածքն անքակտելի լինի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ