News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եթե ոմանք դեռեւս «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերեւից» ցուցումի, ինքնուրույն, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվող ոստիկաններին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՑՈՒՑՈՒՄՈ՞Վ, ԹԵ՞ «ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»

Ցավոք, հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ»՝ անձանց «ասֆալտին փռելով», ձեռքերը ոլորելով, ձեռնաշղթաներ հագցնելով եւ նույնիսկ․․․ հայհոյելով։ Չեմ կարծում, որ ոստիկանությունը չէր հասկանում, որ թունդ ընդդիմադիր գործիչները, ովքեր գիտակցում են, որ իրենց քայլերը իրավապահ մարմինների ամենօրյա հսկողության տակ են, իրենց մոտ զենք կամ թմրանյութ կպահեին։ Ուստի, ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը», ահաբեկու՞մ, սաստու՞մ, թե՞․․․

Եթե ոմանք դեռեւս «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերեւից» ցուցումի, ինքնուրույն, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվող ոստիկաններին»։

Տպել
Ամենաշատ