News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հիմա փորձեմ հակառակ կողմից նայել․ գուցե  քծնանք էր իմ դստերը այդ կրթաթոշակը տա՞լը։ Բայց իմ մտքով երբեք նման բան չի անցել եւ չէր էլ  կարող անցնել։ Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ 

«Իսկ պարոն վարչապետը կարո՞ղ է հայտարարել՝ ես իր ծնունդը երբեւէ շնորհավորե՞լ եմ, թե ոչ։ Չի եղել այդպիսի բան։ Ամանորին եղել է շնորհավորանք, որովհետեւ կա քաղաքավարություն, կա երկրի քաղաքական իշխանությանը շնորհավորելու ավանդույթ, եւ բացիկով, այո, շնորհավորել եմ, ոչ ավելին։ Որտե՞ղ եք այդ ամբողջը տեսել։ Ինձ հարիր չէ, իմ տեսակին ընդհանրապես դա հարիր չէ, երբեք հարիր չի եղել։ Ինձ համար հենց դա վիրավորական էր, որ խոսում էին այդ մասին եւ միգուցե այդ պահին էմոցիոնալ էի եւ խոսեցի դատարան դիմելու մասին, բայց կարծում եմ՝ հանրությանը պարզ դարձավ եւ այս հարցի պատասխանը բոլորն արդեն ունեն»։

Հրայր Թովմասյանը ներկայացրել է նաեւ Սահմանադրության տոնի առիթով վարչապետին հրավիրելու պատմությունը. «Եթե հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, ՍԴ-ն այնուամենայնիվ որոշում է ինչ-որ միջոցառում կազմակերպել, որպեսզի այդ տոնը մտնի մեր օրակարգ, քանի որ այդ տոնը միաժամանակ նաեւ մեր զինանշանի եւ դրոշի օրն է, եւ հրավիրում է երկրի բարձրագույն իշխանությանը, քաղաքական իշխանությանը, Հանրապետության նախագահը գալիս է, առաջին փոխվարչապետը գալիս է, ԱԺ փոխնախագահերը գալիս են, սա պետք է համարենք քծնա՞նք։ Արդյո՞ք նույն կերպ ես պետք է վարվեմ, երբ այս տարվա Ամանորի միջոցառմանը ինձ հրավիրել էին, տարբեր համերգների էին հրավիրել, հիմա ես դա համարեմ քծնա՞նք»։

Զրպարտության համար դատարան դիմելու հետեւողականության վերաբերյալ ՍԴ նախագահն ասել է, թե չի կարող ասել՝ կշարունակի՞, թե՞ ոչ. «Դեռեւս կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ, բայց դա չէր ինձ համար կարեւոր, ինձ համար իմ արժանապատվությունը, իմ անունը, իմ հեղինակությունը միշտ է բարձր եղել, եւ դա որեւէ կապ չի ունեցել իմ զբաղեցրած պաշտոնի հետ։ Իսկ քծնանքն ու տղամարդկությունը իրար հետ անհամատեղելի բառեր են»։

Տպել
Ամենաշատ