News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է․ «Փաստ» թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՏՄ կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Հայաստան եւ բավականին ակտիվորեն ներգրավվել ՀՀ քաղաքական դաշտի զարգացումներին։ 

Ինչպես հայտնի է, 2020-ի փետրվարին լրանում է ԵՏՄ-ում Սարգսյանի նախագահության ժամկետը (ռոտացիոն կառավարման սկզբունքի համաձայն, ԵՏՄ նախագահությունը հաջորդիվ կստանձնի Բելառուսը), եւ նա ԵՏՄ-ում, մեծ հաշվով, այլեւս անելիք չունի։

 Թերթի աղբյուրը չի բացառել, որ նախկին վարչապետի՝ ՀՀ քաղաքական դաշտ վերադարձը լինի նոր ուժի տեսքով, որի ներկայացուցչական կազմը հնարավոր է բավականին տպավորիչ լինի։ 

Միաժամանակ թերթի կառավարական աղբյուրները, որոնք, ի դեպ, նույնպես կանխատեսում են, որ Սարգսյանը, ՀՀ վերադառնալով, ակտիվորեն ներգրավվելու է քաղաքական գործընթացների մեջ, նշում են, որ իշխանությունները Սարգսյանի վերադարձի հանգամանքը պահում են իրենց խոշորացույցի տակ։ 

Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, թե չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստան վերադարձը ուղեկցվի տարբեր քրեական գործերում նրան ներառելու փաստով։ 

Մասնավորապես, կառավարության կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նախատեսում են Սարգսյանի՝ ՀՀ վերադարձից հետո, հատկապես եթե նա ընդգծված ընդդիմադիր դիրքավորում ունենա, հանգամանալից քննության ենթարկել նրա վարչապետության տարիները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ